Այս հանրահավաքները, ցույցերը, գործադուլները, դասադուլները, կազմակերպիչների ելույթներում արած տնտեսության կազմալուծմանը միտված կոչերը շատ լուրջ ազդեցություն կունենան հանրապետության տնտեսական գործունեության վրա:

 

Բնականաբար ազդել է և կազդի նաև զբոսաշրջության վրա, մարդիկ հավանաբար մի քանի ամիս կխուսափեն Հայաստան գալ, համացանցով և լրատվամիջոցներով տեսնելով այս իրավիճակը: Սա թավշյա, թե պուպուշ հեղափոխություն է չգիտեմ, սակայն այն լրիվ կազմալուծում է տնտեսական կյանքն ու տրանսպորտի, ուսումնական հաստատությունների գործընթացների կազմակերպումը:

 

Ցավալի է, որ այդ ամենին, օրինականության խախտումներին մասնակցում են հիմնականում դպրոցահասակ, անչափահաս երեխաները և ԲՈՒՀ-երի ցածր կուրսի ուսանողները: Եվ այսքանից հետո այդ ամենի կազմակերպիչների բարձրագոչ խոսքերն ու «արդար» նպատակներն ընդամենը սին խոսքեր են և ինչ-որ ուժերի կողմից հրահրվող…Սա թավշյա հեղափոխություն չէ, սա պետության տնտեսական կյանքը խարխլող, կազմալուծող ամենաթողության միջոցառումների կազմակերպում է…