Հիշում եք չէ՞, որ երեկ ասում էի մեկդ Նիկոլին ասեք, թող ցուցարարներին կոչով դիմի, որպեսզի մեքենա և այլ գույք չվնասեն։ Հիշում եք չէ՞, որ գրեթե բոլոր ընդդիմադիրներդ ու կիսաընդդիմադիրներդ սուսերով ընդունեցիք ասածս ու 100-տոկոս վստահեցնում էիք, որ նման դեպքեր հնարավոր չի։
Հարգելիներս, էսօր արդեն հենց Փաշինյանը ասեց, որ իրենց մեջ կան սադրիչներ, ովքեր փորձում են սրել իրավիճակը ու իրենց հետևից տանեն արդար ցուցարարներին։ Իսկ նման իրավիճակում, եթե մեկի մտքով անցնի քարը վերցնել ու հարակից շենքերի պատուհանները ջարդել հավատացեք իրեն շատ մարդիկ կհետևեն՝ զուտ տաք գլխով քայլ անելու համար։
Իսկ հազարավոր մարդկանց անունից արդարանալու փոխարեն ուղղակի պետք էր ամեն վայրկյան հիշեցնել՝ ոչ մի անօրինական քայլ, ոչ մի բան չկոտրել և այլն․․․ Չէ հա, ինչ եք ասում, տենց բան հնարավոր չի։