Պոկած, ջարդած, խաչմերուկներում լցրած նստարաններ, աղբամաններ, որոնցում վառվող աղբի հոտը բռնել ա շուրջբոլորը, գիշերվա 3-ին բարձր միացրած ռաբիզ երաժշտություն, շվշվոց ու դատարկ փողոցներում ճռռոցով մեքենա քշող ջահելներ, խանութներից մեկի առաջ գտնվող դեկորատիվ ցանկապատը ջարդել, այրում են:

 

88-ին նման բաներ չկային (թեև ինչ խոսք' խնդիրն ու անելիքն անհամեմատ ավելի մեծ էին ու իրագործման առումով հարյուրապատիկ ավելի ծանր) էնպես որ 88-ի հետ համեմատությունները մոռացեք, անլուրջ ա: Հասկացանք, ջահել են, տաքարյուն են... Բայց դրսից հրահրող, դասա-գործադուլի կոչեր հնչեցնող, բոլորից ավելի ռազմատենչ սփյուռքիստներն ամենից տհաճն են, կոչերում արդեն «հող ու արյուն» են իրար խառնում, <թշնամու հանդեպ հաշվեհարդար> ու նման ճվճվոցներ են հնչեցնում: Ու նման են էն բալելշիկներին, որոնք ստադիոն չեն էկել, փոխարենը պիվի շշերը ձեռքներին նստած են տելեվիզրների առաջ, բայց ստադիոնի ժողովրդից ավելի բարձր են շուխուռ անում:

 


Մեկ էլ էդ մազոխիստական հաճույքը' ամեն ինչ շտապ թարգմանել անգլերեն ու հնարավորինս շատ տարածել էսկողմ-էնկողմ' Աշխարհ, Աշխարհ, հասի' մեզ ստեղ մերոնք բան են ասում...