Ձեր անունը մեր ազգի պատմության մեջ կմնա որպես բռնապետի
▪Ես և Դուք տարիներ առաջ կարճ զրույց ենք ունեցել: Միգուցե քաղաքական ճնշման տակ Դուք այդ ժամանակ նշեցիք, որ հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Ես, Ձեր փոխաբերությունից վրդովված, պատասխանեցի, որ եթե նույնիսկ այդպես է, ապա նրանք վստա աբար լավ Հովվի կարիք ունեն:
▪Պարոն Սերժ Սագսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով և մարտավարությամբ:
▪Ես հորդորում եմ Ձեզ և Հանրապետական կուսակցությանը գոնե այս անգամ վերջապես թույլ տալ, որ բազմազանության ձայնը ստանձնի փոփոխությունների ղեկը և երկիրը տանի դեպի նոր հաստատված այնպիսի Խորհրդարնական համակարգ, որն իսկապես կներկայացնի ժողովրդի յուրաքանչյուր անդամին:
▪Խնդրում եմ, ուժ մի կիրառեք: Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ որևէ մեկի մատը կամ ձեռքը վնասվի ոստիկանական բռնությունների արդյունքում: