ԱՄՆ-ն, Չինաստանը և ՌԴ-ն միջազգային ասպարեզի հիմնական խաղացողներն են։ Մնացած երկրները այս երեքի բարեկամները, համախոհները, ենթականերն ու երկրպագուներն են։ Մեկին շատ, մյուսին քիչ, բայց բոլոր այս երեքն էլ ունեն իրենց ազդեցության տարածքները։ Խաղի կանոնները ընդամենը մեկ կետ են պարունակում՝ ինչի ընդունակ ես այդքանն էլ կարող ես անել առանց միջոցների մեջ խտրականություն դնելու։ Պահիր երկիրդ, մնա խաղի մեջ ինչքան ուժդ պատում է։ Պարտվեցիր՝ մյուս երկուսի կերն ես դառնալու։ Կլափեն անմիջապես առանց օֆ ասելու։ Պայքարը խաղաղատախտակի վրա դաժան է ու անբեկանելի իր հնարավոր արդյունքներով։ Այս խաղի արանքներում ինչքան սիրիաներ ու իրաքներ հողին կհավասարեցվեն, քանի միլիոն կկոտորեն հեչ կարևոր չէ խաղաղցողների համար։ Վերջնագիծ են դուրս գալու երկուսը։ Իսկ վերջնագիծը շատ ավելի ահավոր է լինելու։
Այս բեածս նկարագիրը աշխարհի ներկա վիճակի ապագա հնարավոր սցենարն է եթե խաղը շարունակվի անցած դարի մեթոդներով և խաղացողները չգան նոր համաձայնությունների խաղի կանոնների վերաբերյալ։
ՄԱԿ-ը արդեն ձևական բնույթ է կրում և այն պետք է նորացվի։ Բոլոր երկրները պիտի հավասար իրավունքներ ունենան նոր աշխարհակարգում։ Նոր ՄԱԿ-ում վետոյի իրավունք պիտի ունենա ցանկացած երկիր եթե ընդունվելիք որոշումը համարում է վնասակար իր երկրի շահերի համար։
Կառավարման դեմոկրատական մեթոդները պիտի պարդադիր դառնան նաև երկրների համագործակցության և հարաբերությունների ասպարեզում։ Բոլոր ազգերն ու ազությունները պիտի իրավահավասար լինեն միջազգային հարաբերությունների ասպարեզում անկախ նրանց մեծությունից ու հզորությունից։ Թույլն ու ուժեղը պետք է իրավահավասար լինեն։
Հակառակ պարագայում մարդկության գոյությունը երկրագնդի վրա վտանգված կլինի։