Նպատակաուղղված մի անընդունելի բան ա կատարվում: Փորձ ա արվում ներկայումս Ֆրանսիայի հրապարակում ծավալվող իրադարձությունների ֆոնին ընդդիմության լիդերի տիտղոս ձոնել Նիկոլ Փաշինյանին: Երբ դա արվեր անձամբ իր, իր թիմի կամ հարթակը զբաղեցնողների կողմից, Փաշինյանին ուղղվող մեղադրանքները կարող ա և ընկալելի լինեին, բայց երբ դա արվում ա լրիվ այլ շրջանակների կողմից, դա կրում ա բացարձակապես այլ, քաղաքականապես անազնիվ բնույթ: Ինչո՞ւ ա դա արվում: Պարզ նպատակով: Եթե ողջ գործընթացը պայամանավորվում ա Փաշինյանի անձով, դրանով կասեցվում ա բազմաթիվ քաղաքացիների մասնակցությունն ու ակտիվությունը; դրանով «ապացուցվում» ա, թե ժողովուրդն իրապես փողոց դուրս գալու տրամադրություններ չունի, և այս ամենը Փաշինյանի անձով պայմանավորված քաղաքական «խելագարություն» ա, որից ոչ մի բան էլ դուրս չի գալու; դրանով «արդարացվում» ա փողոց դուրս չեկող, իրենց ընդդիմադիր համարող, բոլոր ուժերի վարքը, իսկ ամենավերջում, ցանկացած սցենարի դեպքում, ամեն ինչ մնում ա Փաշինյանի ուսերին:
Իրողությունը մեկն ա. Փաշինյանի անձի խնդիր բացարձակապես գոյություն չունի: Փողոց դուրս գալու տրամադրություններն առկա էին շատ ավելի վաղ, երբ «Ելք»-ի օրակարգում դեռ լրիվ այլ հարցեր էին: Այո, Փաշինյանն իր նախաձեռնած քայլերով թափ ա հարղորդել ընդվզմանը, բայց համարել, թե այդ ամենը նրա անձով ա պայմանավորված, դա ընդամենը քաղաքական հեռնկարային տրյուկներ են, ոչ ավելին: Սա ընտրարշավ, կամ նախընտրական քարոզչություն չի, որքան էլ որ ոմանք փորձ են անում ներկայացնել, այլ կոնկրետ իրադարձության դեմ իրականացվող բողոք ա: