Հայտարարություն
Հաշվի առնելով, որ վերջին օրերին բավական սրվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպությունը լրագրողական համայնքին կոչ է անում հավատարիմ մնալ անաչառ և անկողմնակալ տեղեկատվություն տարածելու մասնագիտական պարտավորությանը՝ զերծ մնալով զգայական կամ սուբյեկտիվ գնահատականներից: Սրան զուգահեռ՝ կազմակերպությունը հորդորում է հայաստանյան հեռուստաընկերություններին առավել լիարժեք լուսաբանել մասնավորապես Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաները և ապահովել հեռուստադիտողների տեղեկացված լինելու իրավունքը: Միաժամանակ, մենք կոչ ենք անում պետական կառավարման մարմիններին, իրավապահ կառույցներին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ լրագրողների աշխատանքները խոչընդոտելուց՝ զգուշացնելով, որ Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպությունը ոչ միայն ամենայն ուշադրությամբ հետևում է տեղի ունեցող գործընթացներին, այլև հավաստիացնում է, որ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու որևէ դրսևորում անհետևանք չի մնալու:
Լրագրողների անկախ արհեստակցական կազմակերպության վարչություն