Հետաքրքիր բան ա, չէ՞, Հյուսիսային Կորեայի ու, ասենք, Իրանի պաշտոնյաներն ու գործարարները պատժամիջոցների տակ չեն ընկնում: Լավ, ասենք Կուբան անշառ երկիր ա, բայց էն երկուսը աշխարհը տակն ու վրա կարան անեն, բայց իրանց էլիտան պատժամիջոցների տակ չի ընկնում, իսկ ՌԴ-ինը ընկնում է: Ո՞վ ինձ կբացատրի, որն ա տարբերությունը: Ինչո՞ւ հենց Ռուսաստանը: Որ ասես ամենամեծ սպառնալիքն ա, սուտ կլինի: Ռուսաստանը իհարկե զուտ տարածաշրջանային գերտերություն չէ, բայց տեսանելի ապագայում Չինաստանի չափ «վտանգավոր» չի կարա լինի: Մերձավոր արևելքում Իրանը Ռուսաստանից տաս գլուխ ավելի «վտանգավոր» ա: Թուրքիայում նույնիսկ հեղաշրջում են կազմակերպում, բայց պատժամիջոց չեն մտցնում Էրդողանի դեմ: Տո նույնիսկ Սիրիան չարժանացավ նման վերաբերմունքի:

Մինչդեռ անձամբ Պուտինի համար պատժամիջոցները միայն օգուտ են բերել: Պսևդոլիբերալները Ռուսաստանում ջախջախված են, իրենց օլիգարխիան հնազանդ է իշխանությանը, Պուտինը ավելի ուժեղ է, քան երբևէ եղել է: Ավելին, եթե, պատժամիջոցներից օգտվելով, Պուտինը կարողանա ևս մի տաս տարի ներմուծումը արգելափակի, Ռուսաստանի ներքին արտադրական հզորությունները էականորեն աճելու են: Խոսքը գնում է մի երկրի մասին, որը, ի տարբերություն 70-ականների Իրանի, շատ ավելի կիրթ ու մեծ բնակչություն ունի, ու ռեսուրների առումով մրցակից չունի: Սրանք էնքան ակնհայտ իրողություններ են, որ ամենա միջին կարգի ամերիկյան անալիտիկը պիտի հասկանա: Այսինքն բացառված է, որ իրենք չհասկանան: Հիմա հարց ա առաջանում՝ բա խի՞ են անում: Ինչո՞ւ են ամեն կերպ Ռուսաստանից մոնստր սարքում: Ո՞ւմ դեմ պիտի հակադրվի այդ մոնստրը:

Հ.Գ. Թրամփի ցիրկը Սիրիայի վրով բուն Սիրիայի հետ քիչ կապ ունի: Թրամփը ստիպված է ցույց տալ, որ փորձում է ռսներին համոզել, որ Իրանին հետ պահեն Իսրայելի վրա հարձակվելուց: Հենց ցույց տալ, ոչ թե իրոք համոզել: Պրոբլեմը նաև նրանում է, որ ուզենա էլ համոզել չի կարա։ Ո՛չ ՌԴ-ի վրա, ո՛չ էլ Իրանի վրա ռեալ ազդեցության լծակներ չունեն: Ինչ ասես արել են: Ինչ ունեին վատնել են: Աշխարհի հզորագույն պետությունը չունի ազդեցության լծակ Իրանի վրա: Իսկ Իրանը ունի... Իրանը ունի Իսրայել: