Թուրքական զինուժի և թուրքական ուժերի աջակցությունը վայելող ուժերի վերահսկողության տակ գնտվող սիրիական քրդաբնակ Աֆրին քաղաքում ընտրվել է ժամանակավոր կառվարման խորհուրդ: Խորհուրդը բաղկացած է 20 հոգուց (ավագանիներ) ` 11 քուրդ, 8 արաբ և 1 թուրքմեն: Ըստ թուրքական աղբյուրի խորհուրդը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Աֆրինը պաշտպանության տակ վերցնելու համար:


Ըստ քրդական աղբյուրների Աֆրինի խորհրդի անդամները Աֆրինի բնակիչներ չեն, ավելին, նրանք մասնակցել են Աֆրինի թալանին և մարդկանց տեղահանությանը:
Աֆրինից հեռացել է 137 000 խաղաղ բնակիչ , ովքեր հանգրվանել է Թել Ռիֆատում, որտեղ իրենց ապրելու պայմանները աննկարագրելի վատթար վիճակում է, անգամ գիշերում են բաց երկնքի տակ: Աֆրինում , ըստ քրդական աղբյուրների մնացել է 50 000 բնակիչ, իսկ ըստ միջազգային կառույցների ՝ 70 000: