Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են իրենց ահաբեկչական գործողությունները, որը ուղղված է ոչ միայն հայ զինվորի այլ նաև շարքային քաղաքացու դեմ:
Ադրբեջանի բանակի ահաբեկիչները այս անգամ կրակ են բացել Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա:
Մի քանի ժամ առանց գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի մնացած զորքը կրկին ոգևորվել է և առաջին կրակոցը քաղաքացիների վրա է ուղղել: Հայակական բանակի զինվորների պատասխան կրակը ստիպել է, որպեսզի ահաբեկիչները մտնեն իրենց կացարանները ու լուռ անցկացնեն գոնե այս գիշերը: