Խմորի համար անհրաժեշտ է
Կարագ՝ 100 գ
Ձու՝ 4 հատ
Ալյուր՝ 180 գ
Աղ՝ 1/2 թ/գ
Ջուր՝ 250 մլ
Պատրաստումը
Ջուրը եռացնել, ավելացնել կարագը, աղը և նորից եռացնել: Եռացող ջրի մեջ լցնել ալյուրը, լավ խառնել և 2 րոպե եփել:
Ստացված զանգվածը սառեցնել, մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել: Կաղապարի վրա դնել յուղաթուղթ և վրան կարագ քսել: Խոհարարական պարկիկի օգնությամբ խմորը լցնել կաղապարի վրա:
Կաղապարը դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխել մոտ 30 րոպե, մինչև ոսկեգույն դառնա: Թխվելու ընթացքում ջեռոցի դուռը չպետք է բացել:
Ստացված էկլերների մեջ լցնել կրեմ, իսկ վրան, ցանկության դեպքում ցանել շաքարի փոշի:
Կարող եք օգտագործել ցանկացած տեսակի կրեմ:
Բարի ախորժակ: