Ռեալն այսօր կիսաեզրափակիչ դուրս գալու արժանի խաղ չխաղաց, ճիշտ այնպես, ինչպես Յուվեն առաջին խաղում: Հաստատ չէի ուզի այսպիսի հաղթանակ, ու որ Բուֆոնը կարմիրով լքեր դաշտը:
Յուվենտուսի երկրպագուները կարող են ասել, որ 11 մետրանոց չկար, Բուֆոնին էլ իզուր կարմիր տվեցին: Դա միանգամայն հասկանալի է: Նման իրավիճակում այդպես կասեն ցանկացած թիմի երկրպագուներ: Բայց դրանից ճիշտն ու իրականությունը չեն փոխվի:
Բարսելոնայի երկրպագուների ու հակառեալականների ծանր ապրումները ծիծաղ են առաջացնում ինձ մոտ:
Ֆուտբոլն անընդհատ է մեր կյանքում, ու թե՛ ամենալավ, թե՛ ամենավատ էմոցիաները որքան ուժգին են, այնքան էլ արագ անցնում են:
Յուվեի ֆաներին ուզում եմ ասել, որ իրենք իրենց թիմով պետք է հպարտանան: Իսկ մեզ' մադրիդիստներիս, շնորհավոր։ Պայքարը շարունակվում է։