Ուրեմն՝ 92 թ.-ին TIME ամսագրի շապիկին լուսանկար են տեղադրում, որտեղ մի շատ նիհար մարդ կանգնած է փշալարից այն կողմ: Այդ և նման այլ նկարների հիման վրա Հարավսլավիայի հերն անիծում են: Հետո պարզվում ա, որ էդ մարդը բնածին արատ ուներ, դրա համար էր նիհար ու կանգնած էր նա փշալարված տարածքից դուրս: Այսինքն՝ այն, ինչը որ լրագրողները ներկայացրել էին որպես համակենտրոնացման տարածք, իրականում մի հատ փոքր փշալարված տեղ էր, որի ՆԵՐՍԻՑ լրագրողները նկարել էին այդ տարածքից դուրս կանգնած մարդուն:

Հետո նույն մարդիկ ասացին, որ Հուսեինը միջուկային ու քիմիական զենք ա սարքում ու հերն անիծին այդ երկրի: Հետո պարզվեց, որ, իհարկե, տենց բան չկա: Հետո ասին, որ Քադաֆին զանգվածային սպանդ է կազմակերպել ու նրա հերն էլ անիծին Լիբիայի հետ միասին: Հետո, ընդ որում, շաբաթներ հետո պարզվեց, որ զանգվածային սպանդ էին անում Քադաֆու հակառակորդները: Անում էին ու հիմա էլ են անում:

Հիմա ակազվիցը՝ Ասադը, երբ որ սաղին հաղթել է, վերջում որպես դեսերտ որոշել է սեփական բնակչությանը գազավորել: Բայց էս անգամ Ամերիկան տենց արխային արդեն չի կարում վերջացնի իր՝ մի քանի տարի առաջ սկսած գործը: Իսկ չի կարում, որովհետև սոցիալիստական ու «բռնապետական» Չինաստանն աշխարհի ամենախոշոր տնտեսությունն ա, ամենախոշոր վերականգնվող էներգետիկայի ու գիտահետազոտական բյուջեներով: Սոցիալիստական ու էլ ավելի «բռնապետական» Իրանը նանոտեխնոլոգիաներով աշխարհում 5-րդն ա, իսկ հետախուզությամբ՝ տարածաշրջանում առաջինը: Թուրքիայում նույնիսկ զինվորականներն արդեն չեն կարում հեղաշրջում անեն, իսկ Ռուսաստանում, անկախ պատժամիջոցներից, Պուտինի վարկանիշը ռեկորդներ է խփում, իսկ ինքը՝ Պուտինը, վերջնականորեն Հյուսիսային Կովկասն ա մաքրում ու ամբողջ պսևդոլիբերալ ճակատը, մինչդեռ ԱՄՆ բյուջեով ապրող Իսրայելն ու ԱՄՆ տեխնոլոգիաներով ապրող Սաուդիան Արաբիան բոլոր ուղղություններով տապալվում են:

Այս ամենի հիմքում հենց տնտեսական մոդել է: Ինչքան էլ պսևդոլիբերալները բղավեն թալանի մասին, ռուս օլիգարխների, չինացի մեծահարուստների մասին, մեկ ա, փաստացի ԱՄՆ-ում կապիտալը շատ ավելի անարդար է վերաբաշխվում, քան «փթթող» սոցիալիստական ճամբարում: Ու այո՛, Ռուսաստանը սոցիալիստական է ու գնալով ավելի ու ավելի է սոցիալիստականանում: Այս ամենի մասին ավելի մանրամասն գրել եմ հոդվածում (հղումն՝ այստեղ)։