Հիշո՞ւմ եք, առաջ շատ հայտնի էին նմանատիպ թեստերը, երբ պետք էր պարզել՝ որ կողմ է գնում մեքենան, կամ որ կողմ է նայում աղջիկը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի զվարճալի թեստ, որը կպարզի, թե ո՞ր կիսագունդն է ձեզ մոտ զարգացած։

Նայեք լուսանկարին։ Ո՞ր կողմ է նայում ձին։


Եթե ձեզ թվում է, որ ձին նայում է ձեր կողմ, նշանակում է՝ դուք մեծ մասամբ տրամաբանող եք։ Ձեզ մոտ ավելի լավ է զարգացած ձախ կիսագունդը։ Դուք օժտված եք վերլուծական մտքով, կարողանում եք հիշել ինչ-որ մեծ ծավալով տեղեկատվություն։ Դուք լավ եք հիշում բոլոր մանրուքները, հեռախոսի համարները․․․ Կյանքում դուք առաջնորդվում եք մտքով, այլ ոչ թե զգացմունքներով։

Եթե դուք համարում եք, որ ձիու գլուխն ուղղած է հորիզոնական դիրքով, ուրեմն՝ ունեք լավ ինտուիցիա։ Ձեզ մոտ լավ է զարգացած աջ կիսագունդը։ Ձեզ համար հեշտ է ընկալել սիմվոլներ կամ պատկերներ, քան, օրինակ, տառեր։ Հավանաբար դուք ունեք երաժշտական ունակություններ։ Դուք ապրում եք զգացմունքերով և շատ հաճախ տուժում եք դրանից։

Եթե դուք տեսնում եք, որ ձին երբեմն նայում է ձեր, երբեմն՝ ուրիշ կողմ, նշանակում է, որ ձեզ մոտ հավասարապես զարգացած են երկու կիսագնդերն էլ։ Ձեզ մոտ իդեալական հավասարակշռություն է զգացմունքների և մտքի մեջ։