«Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-ի) ֆոտոթակարդներն առաջին անգամ արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծի։ Նկարահանված ընձառյուծը երիտասարդ արու է, որը նախկինում չի արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով արձանագրված փաստին, նշել է. «Բնապահպանության նախարարությունը կարևորում է Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների զարգացումն ու հզորացումը և՛ բնության պահպանության, և՛ էկոտուրիզմի կազմակերպման տեսանկյունից։ Տեղադրված ֆոտոթակարդների արձանագրած նյութերը ցույց են տալիս, որ անցյալ տարվա հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և բարեբախտաբար, հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել մեր կենդանական աշխարհի համար։ Եվ եթե ընձառյուծը վերադարձել է արգելոց, դա նշանակում է, որ նա ունի բավարար քանակությամբ որս։ Սա իսկական ձեռքբերում է, ինչը հնարավոր է եղել ՀՀ բնապահպանության նախարարության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, մեր գործընկերներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համատեղ ջանքերի շնորհիվ»։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ընձառյուծ է նկարահանվում, և կան ինչպես լուսանկարներ, այնպես էլ տեսանյութեր. «Սա հերթական անգամ ապացուցում է այն փաստը, որ արգելոցը մեր երկրի վտանգված կենդանատեսակների համար չափազանց կարևոր ապրելավայր է։ Տրամադրված նյութերն ապացույց են այն բանի, որ ընձառյուծն արդեն 4 ամսից ի վեր բնակվում է արգելոցում։ Ընձառյուծի նկարահանումը մեզ ավելի է պարտավորեցնում, քանի որ այսուհետ մենք պետք է լինենք շատ ավելի ուշադիր և ավելի հզորացնենք արգելոցի պահպանության համակարգը։ Ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այդ գործընթացում»։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն ասել է. «Երբ 2002թ.-ին սկսեցինք աշխատել Հայաստանում, երկրում չէր մնացել ոչ մի ընձառյուծ։ Ձեռնարկված առաջին քայլերից էր ընձառյուծի ապրելավայրերի վերականգնումը՝ որպես պահպանության պարտադիր միջոց: Մի քանի տարի անց արդեն գրանցեցինք առաջին հաջողությունը՝ ստանալով ֆոտոթակարդների կողմից արված ընձառյուծի նկարներ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պարբերաբար հայտնաբերում էինք ընձառյուծի հետքեր, սակայն երբևէ չենք կարողացել նրան նկարահանել։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ կովկասյան ընձառյուծը վերադառնում է արգելոց: Սա հիանալի նորություն է, ինչը փաստում է, որ արգելոցում վիճակը կայուն է և առկա է պահպանության բարձր մակարդակ»։
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեֆ Ջակոմինին էլ իր հերթին շեշտել է. «Մենք հպարտ ենք, որ արդեն շուրջ 10 տարի աջակցում ենք Հայաստանի պահպանվող տարածքների հզորացմանը: Այս արական սեռի երիտասարդ ընձառյուծի առկայությունը ցույց է տալիս, թե ինչ արդյունք կարող են բերել համբերությունն ու անմնացորդ նվիրվածությունը բնության պահպանությանը: Այսօր իսկապես հպարտանալու առիթ է, ինչպես մեզ համար, այնպես էլ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի»:
------
2002 թ․-ից սկսած ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն (WWF Armenia) իրականացնում են կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագիրը Հայաստանում։ Ծրագրի հիմնական նպատակն է անհետացման եզրին գտնվող ընձառյուծի (Panthera pardus ciscaucasica), ինչպես նաև նրա համար որս հանդիսացող տեսակների՝ բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ տեսակների պոպուլյացիաների ավելացումը, այդ կենդանատեսակների ապրելավայրերի պահպանությունը: Հայաստանում ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի և Շվեյցարիայի WWF գրասենյակների կողմից։ Կենդանատեսակը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնց ապրելավայրերն են Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը:
Կովկասյան ընձառյուծը վերադառնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց
15:25 - 11.Ապրիլ.2018
Առաջարկում ենք նաև
16/10/19 12:15
Գորշ արջ. «Խոսրովի անտառ» պետական արգելոց
10/10/19 12:32
«Խոսրովի անտառ» պետական արգելոց. Հայկական լուսան
26/07/19 22:40
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հորդորը
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան