Երեկ Արցախ էի գնացել։ Սոթքն անցնելուց հետո ուղղակի չես կարող չհիանալ։
Ամբողջ Քարվաճառի տարածքում Թարթառ գետի երկայնքով մի իսկական շինարարական բում է։
Արցախի ճանապարհների որակի ու հարմարավետության վերաբերյալ խոսքեր չկան։
Ես այդպիսի ճանապարհներ տեսել եմ Վրաստանում, Եվրոպայում և Մոսկվայում։
Հիացած վերադարձել եմ։ Անզեն աչքով տեսանելի ու հոգեպես զգացնել է տալիս, որ արցախցիները սիրում են իրենց հողը, ամուր կանգնած են այդ հողի վրա ու պայքարելու են մինչև վերջ․․․
Բրավո՛ ձեզ․․․
Հ․Գ․ Հայաստանյան հատվածի ճանապարհների վիճակի մասին ավելի ուշ կարտահայտեմ կարծիքս․․․