Արամ Հարությունյանն Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել: Նախ, հացադուը Հայաստանում դարձրել ենք առավոտյան նախաճաշի նման մի բան: Հետո՝ ով պարապ է, ու մի երկու օր զբաղվելու բան չունի, հացադուլ է հայտարարում, երկորդ՝ հացադուլն ինքնանպատակ չէ:
Դեպերքից առաջ չընկնենք, բայց չեմ կարծում, որ պրն. Հարությունյանը երկար կմնա հացադուլի մեջ, իսկ երկարը մինչև նպատակին հասնելն է, մնացած բոլոր դադարեցումները սին արժեքներ են:
Լավ, իսկ ո՞րն է Արամ Հարությունյանի քաղաքական կապիտալը: Արամ հարությունյանը հաջողացրել է 2003 և 2008 թվականներին նախագահի թեկնածու աշխատել և այդ աշխատանքն այնքան վատ է կատարել, որ նրան հաղթել է նույնիսկ Անվավեր Քվեաթերթկվիչը: Չէ՞ լուրջ, այս երկրում կարելի է եսիմ ինչ ճանապարհով նախագահի թեկնածության համար անհրաժեշտ գրավի գումարը գտնել ու դառնա՞լ քաղաքական գործիչ:
Դե մեր հարցազրուցավարներն էլ, լուրջ թեմաները թողած Արամ Հարությունյան են խոսացնում: Մեր հերոսն էլ այդ ամենից ոգևորված հացադուլ է հայտարարում: Ուղղակի ուզում եմ հասկանալ՝ պրն. Թեկնածուն լո՞ւրջ մտածում է, որ իր քայլով քաղաքական կապիտալ է ստեղծելու կամ իր քաղքական կապիտալն այնքան մեծ է, որ մարդիկ հուզվելու են իր այդ քայլից ու փողոց դուրս գան:
Չֆիքսվենք միայն Արամ Հարությունյանի վրա: Առհասարակ, բացում ես հարցազրույցներն ու հասկանում ես, որ լուրջ քաղաքական այրերը հիմնականում լուռ են (դե օբյեկտիվ պետք է խոսեն իսկ դա դաշտին չի հետաքրքրում), իսկ դրա փոխարեն թաթերագետները, երաժշտագետներն ու այլոք քաղաքականություն են քննարկում՝ ընդ որում քաղաքագիտական տերմինաբանությանը բնավ չտիրապետելով:
Սա չի վերաբերվում միայն ընդդիմադիրներին, իշխանական թևին հարողների մոտ էլ է նույնը խնդիրը կամ մենթալիտետը (ըստ ճաշակի ընտրեք տերմինաբանությունը):
Քանի դեռ այս ամենը կա, մենք փոփոխությունների հույս ունենալ չենք կարող: Հին ու քաղաքականության մեջ չկայացած կամ քաղաքական դիակ դարձաձ դեմքերով նույն ճահճացած լճում էլ մնալու ենք: