Հայաստանում այսօրվանից որոշակի արմատական փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվում, որը կավարտվի լավագույն դեպքում մեկ շաբաթից, երկ կընտրվի նաև վարչապետը:
Ադրբեջանում ապրիլի 11-ին տեղի կունենա նախագահական ընտրություն, որի ժամանակ բացի ներքաղաքական լարվածությունից, իրենց ռումբերն են դրել Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը և Իսրայելը:
Մտավախություն ունեմ, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սահմանին կարող է ռազմական սրացում լինել, ինչով Ադրբեջանի ներկա իշխանությունը կփորձի ոչ միայն ամրապնդել իր ներքին ու արտաքին դիրքերը, այլև օգտվել Հայաստանի անցումային չկանոնակարգված վիճակից և կարճաժամկետ հաջողություններ ապահովել:
Պետք է զգույշ լինել և ռազմական սահմանին, և լրագրողական, և քաղաքական բարիկադներում: