Պուտինը զորք ա կուտակում Դաղստանում՝ մասնավորապես Ադրբեջանի սահմանին: Դրա հետ մեկտեղ Կասպիական նավատորմն է մոտեցրել Բաքվին: Դաղստանի երկու խոշորագույն կլանները չեզոքացվում են ուժայինների կողմից: Ընդ որում' օպերացիան արդեն մի կես տարի է' ընթացքի մեջ էր:

Երկու օր է՝ Ադրբեջանը կրակում է ՀՀ տարածքի (այսինքն՝ ՀԱՊԿ տարածքի) վրա: Լավրովը հանկարծ ծավալուն հարցազրույց է տալիս՝ հիշելով Կազանյան փաստաթղթերը: Ռուսաստանի պսևդո-լիբերալների ճակատը կոնֆլիկտ է հրահրում նաև կրիմինալ աշխարհում՝ փորձելով Լենինականցի Զապին առճակատել Բաքվեցի Գուլիի հետ:

Ակնհայտ է, որ Մեդվեդևենք համառում են ու չեն ուզում դուրս գալ կառավարությունից: Մեր տեղական «Մեդվեդևն» էլ է շատ բարդ իրավիճակում: Իրականում Մոսկվայում հիմա շատ լարված իրավիճակ է։ Բոլորը սպասում են ինչ-որ հանգուցալուծման: Ու դեռ մեկ ու կես ամիս կսպասեն:

Հ.Գ. Վաղը հոդվածում սաղ անուններով ու փայերով կգրեմ: