Ո՞վ էր Հենրի Ֆորդը մինչև ամուսնանալը: Սովորական ժամագործ: Բայց ամուսնությունից հետո ինչպիսի կայսրություն ստեղծեց: Միայնա՞կ էր: Ոչ, նրա կողքին էր մի կին, ում մասին ամեն անգամ կարդալիս նախանձով եմ լցվում Ֆորդի հանդեպ: Այո հենց այս կինն էր Ֆորդի հաջողության գաղտնիքը, և այն հարցին, թե Պարոն Ֆորդ, կցանկանայիք կրկին ապրել, նա պատասխանում է, միայն այն դեպքում, երբ Կլարան կրկին կինս լինի:
Հեռու չգնանք, Միշել Օբաման, կին, ով իրոք իր ամուսնու հաջողությունն է, իսկ Մեդվեդևի կինն ամեն առավոտ ժամը յոթին արթնացնում էր իր ամուսնուն, որ աշխատանքից չպետք է ուշանաս, մի օր էլ նախագահ ես դառնալու:
Իսկ Հիլարի Քլինթոնն ի՞նչ արեց, այն դեպքում, երբ բոլորը քարկոծում էին ամուսնուն: Կանգնեց նրա կողքին, օգնեց նրան, մի բան էլ բոլորի բերանը փակեց, լավ է արել, իմ ամուսինն է, ստացվել է: Ի՞նչ եք կարծում, Քլինթոնը կրկին կդավաճանի նման կնոջը: Դժվար, սա իրոք հաջողակ և ուժեղ կնոջ քայլ էր: Տղամարդուն շաաատ հեշտ է կառավարելը, մինչև հիմա ապշում եմ, որ այդքան քիչ կանայք են տիրապետում այդ պարզ եղանակին: