Բաղադրիչներ
- խմորիչ - 25 գ
- կարագ - 100 գ
- վանիլին - 20 գ
- աղ - 0.5 թ/գ
- կակաո - 1.5 ճ/գ
- ալյուր - 250 գ
- թթվասեր - 50 գ
- ձու - 1 հատ
Պատրաստման եղանակը
Խմորիչը, թթվասերն ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ձուն և կարագը ու զանգվածը կրկին լավ խառնում: Լցնում ենք 200 գ ալյուրը և լավ խառնում:
Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ լցնում կակաոն և 1-2 ճ/գ ալյուրը:
Խմորները գնում ենք, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
Խմորները հանում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում: Այնուհետև գնդերը շրջանաձև գտնակում ենք, դնում ենք սպիտակ խմորը, վրան՝ շոկոլադե խմորը: Շրջանները 8 մասի ենք բաժանում և փաթաթում:
Այսպես վարվում ենք մնացած խմորների հետ, պարզապես հերթականությունը փոփոխում ենք՝ սպիտակ-շոկոլադ կամ շոկոլադ-սպիտակ:
Կրուասանները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:
Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:

Գեղեցիկ կրուասան՝ մեր ձեռքերով։