Ասում են՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մերժել է Կրեմլի առաջարկը՝ մասնակցելու այս շաբաթվա սկզբին Անկարայում տեղի ունեցած Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների հանդիպմանը, որի առանցքային թեման սիրիական հակամարտությունն էր:
Ասում են նաև, որ Սիրիայի նախագահը վերոնշյալ առաջարկից հրաժարվելու հանգամանքը, որի նպատակն էր նաև Դամասկոսի և Անկարայի հարաբերությունների բարելավման փորձը, մեկնաբանել է մի քանի պատճառներով, որոնց մասին չի նշվում:
Կասկածից վեր է, որ Ասադի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հրաժարվելու իրողությունը պայմանավորված է ոչ միայն Անկարայի կողմից Սիրիայի հյուսիսում շարունակվող թշնամական գործողություններով, այլև Իրանի դիրքորոշմամբ, քանի որ Թեհրանը հազիվ թե հենց այնպես հրաժարվի մերձավորարևելյան այս կարևորագույն երկրում իր լրջագույն ազդեցությունից մասնաբաժին զիջել նաև տարածաշրջանային մրցակցին, որի հետ հարաբերությունների ներկա մերձեցումը, թերևս, իրավիճակային բնույթ է կրում: