Հույսով եմ շատերին պետք է հասկանալի լինի, որ Թուրքիային միջուկային տեխնոլոգիա ու արդի ՀՈՊ զինատեսակ տրամադրելու մասին վերջերս որոշումն ընդունելով ՌԴ-ն փորձում է առաջինին անջատել ՆԱՏՕ-ից, իսկ Հայաստանին էլ ավելի կախման մեջ պահել, ինչը մեզ ավելի պիտի մտահոգի։

 

Կարո՞ղ ենք արդյոք դիմագրավել այս մարտահրավերին, կարծում եմ կարող ենք, բայց նախ պիտի կարողանանք սանձել վարչակազմին։

 

Ճիշտ է մեր ազգը բռունցքվում է արտաքին վտանգի առարկայանալու դեպքում միայն, և մեծ կարևորություն չի տալիս պետականությանը, օրենքի գերակայությանը, հատկապես երբ քաղաքական միավորներն են իրավիճակին ոչ ադեկվատ գործում, ու շարունակաբար խաբում ժողովրդին։ Մնում է հուսալ որ լուսանցքացված փոքրամասնությու՛նը ճիշտ ուղիներ կգտնի։