Հայ ժողովրդի դահիճներից ռուսական կայսր Նիկոլայ 2-րդի կոչը Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում ուղղված հայությանը: Կոչ որին հետևելը ողբերգական հետևանքներ ունեցավ հայության համար:
«Հայե՜ր, Մեր կանչով Մեծն Ռուսիո ժողովուրդները վսեմ պոռթկումով ոտքի են ելել՝ արեւմուտքից մինչ արեւելք: Ռուս ժողովուրդը հպարտությամբ է հիշում իր հայ զավակներին: Լազարյանները (Ի դեպ Հովհաննես Լազարյանը տխրահռչակ ծրագիր էր ներկայացրել, որի համաձայն Հայաստանի ազատագրումից հետո Հայաստանում պետք է լինի ռուսական զորք հայոց թագավորին էլ ցարն էր ընտրելու) և Մելիքովները կռվել են իրենց ստրուկ եղբայրների հետ հանուն իրենց հայրենիքի հզորության: Հայեր, 5-դարյա բռնապետական լծից հետո, որի տակ տանջվում էին ձեր հայրենակիցները, եւ հիմա, երբ էլ ավելի դաժան կտտանքների են ենթարկվում նրանք՝ վերջապես ազատության ժամը եկել է ձեր համար: Ձեր դարավոր հավատարմությունը՝ մեզ համար այն գրավականն է, որ այս հանդիսավոր օրերին դուք համոզված ու պատրաստ եք անսասան հավատով իրականացնել ձեր բոլոր պարտականությունները՝ մեր զորքերի վերջնական հաջողության հասնելու գործում: Հայե՜ր: Ցարի իշխանության ներքո միավորվելով ձեր արյունակից եղբայրների (արեւմտահայերի) հետ, վերջապես, դուք կճաշակեք ազատության եւ արդարադատության քաղցրությունը»:
Փաստերը և իրադարձությունների հետագա ընթացքը ցույց տվեցին, որ կոչը հերթական սադրանքն էր ընդդեմ հայերի և նպատակը հայերին որպես թնդանոթի միս ընդդեմ թուրքերին օգտագործելն էր և դե իհարկե երրորդ կողմի միջոցով հայերին վերացնելով ի կատար ածել Հայաստանն առանց հայերի ծրագիրը: Այդ մասին են վկայում մի քանի հանգամանք:
1. Ցարական իշխանության կողմից հայության երկու հատվածների միավորումը և ազատության խոստումը կատարյալ սուտ էր: Դրա մասին են վկայում Սազոնովի հայտարարությունները այն մասին, որ հայերը երբեք մեծամասնություն չեն եղել ռուսների կողմից գրավված տարածքներում և չպետք է ինքնավարություն տրվի, ինչպես նաև Վորոնցովի և գեներալ Յուդենիչի նախագիծը այդ տարածքներում Եփրատյան Կազակային միություն ստեղծելու վերաբերյալ:
2. Ռուսական զորքերը հատկապես 1915թ. ամռանը Վանի փայլուն ինքնապաշտպանությունից հետո առանց բացատրության հեռանում էին Արևմտյան Հայաստանից մահվան դատապարտելով տեղի բնակչությանը և ավելին հրաժարվում հայերին թողնել զենք ու զինամթերքը: Արդյունքում տեղական բնակչության մի մասը գաղթեց ռուսների հետ իսկ մնացած մասն էլ հոշոտվեց թուրքերի կողմից: Հատկանշական էր այն, որ ռուսական զորքերը իրենց նահանջից կարճ ժամանակ անց կրկին անգամ վերցրեցին Վանը, որտեղ բնականաբար հայ չէր մնացել և թաղվել էր ամռան փայլուն ինքնապաշտպանությունից հետո իշխանություն ստեղծելու հույսը: