Մենք պետք է հստակ գնահատենք Հայաստանի իրական տարածաշրջանային դերը Ռուսաստանի և Իրանի շահերի համատեքստում: Վերջիններիս համար Հայաստանն այն ռազմաքաղաքական գործոնն է, որի առկայությունը Մոսկվային ու Թեհրանին հնարավորություն է ընձեռում ուժեղացնելու սեփական ազդեցությունն Ադրբեջանում և առավել վերահսկելի դարձնելու այդ երկրի իշխանական վերնախավը: Մեծ հաշվով, Հայաստանը ադրբեջանական կողմի համար որպես ռազմական սպառնալիք է ներկայացվում, որը զսպելու կամ չեզոքացնելու համար Ադրբեջանը ստիպված պետք է դիմի Մոսկվային ու նաև ակնկալի Թեհրանի, առնվազն, չեզոքությունը և դրա համար պարտավորված է վերջններիս պահանջած "համեստ" գինը վճարել: Այլ հարց է, թե այս համատեքստում Հայաստանի անելիքը որն է: