«Ինչ վերաբերում է հայերին լայն ինքնավարություն տալուն, ապա պետք չէ մոռանալ, որ մեր զորքերի կողմից թուրքերից գրավված հողերում հայերը երբեք մեծամասնություն չեն կազմել: Թուրքերի պատժիչ միջոցներից հետո՝ թվական հարաբերությունն ավելի է փոխվել ի վնաս հայերի, որոնք ներկայումս հազիվ թե կազմեն այդ տարածքի բնակչության 25%-ը: Այս պայմաններում հայերի ինքնավարությունն իրապես անարդար հետեւանք կունենա եւ չի կարելի թույլ տալ, որ նրանք ստրկացնեն մեծամասնություն կազմող մահմեդականներին»:
Սա 1916թ. ռուսական ցարական արտգործնախարար Սերգեյ Սազոնովի խոսքերից է, որը վերաբերում էր Հայկական հարցին: Սա ընդամենը մի փոքրիկ դետալ է, որը հայերի հանդեպ տարվող ռուսական քաղաքականության իրական դեմքն էր արտացոլում հատկապես Հայոց ցեղասպանության շրջանում: