Երևանում 2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից:

 


Ինքնասպանությունների մեծ մասն իրականացվել է Կիևյան կամրջից: Դավիթաշենի կամուրջը հա՛մ ավելի բարձր է, հա՛մ ավելի հեշտ է անցնել հակառակ կողմը: Էդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ այդ ծայրահեղ քայլին գնացել հենց Կիևյան կամրջից: Կարծում եմ՝ միտքն իրագործելուն նպաստել է նաև միջավայրի մռայլությունը: Կիևյան կամրջի ճաղերը չնայած գեղեցիկ են, բայց ներկված են մուգ, մռայլ գույնով՝ հակառակ Դավիթաշենի գազարագույնի:

 

Գուցե ավելի բազմերանգ դարձնելով, կամրջին պոզիտիվ ու ժպտացող երեխեքի նկարներ փակցնելով հնարավոր լինի վերջին պահին հետ պահել մարդուն: Իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանության փորձ անողի ձեռքը եթե բռնես, նա այլևս էդ քայլին չի գնա: