Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում անդրադարել  է թանկարժեք ավիատոմսերի խնդրին, որը կարծես հիվանդագին է դարձել մեր երկրի համար, միաժամանակ նշելով, որ Հայաստանում, որտեղ կարեւորում են զբոսաշրջության զարգացումը, հյուրանոցները նույնպես մատչելի չեն: Լապշինը հարց է ուղղում իր հայ ընկերներին, ցանկանալով պարզել՝ ինչպե՞ս է ստացվում, որ հարևան Վրաստան թռչելը մի քանի անգամ ավելի մատչելի է: Բլոգերն իր վրդովմունքն է հայտնել, որ իրեն չի հաջողվել Երևան- Փարիզ չվերթի էժան տոմս գտնել, իսկ ահա Քութայիսիից առկա է եղել նույն ուղղությամբ չվերթների ճկուն գնացուցակ: