Վարչապետի հնարավոր թեկնածուի դեմ սկսած պայքարը նման է մանկական խաղի ու դա բնութագրում է տվյալ քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին ու իրենց քաղաքական գործիչ համարողներին:
Ընտրվել է Ազգային ժողով և ԱԺ-ում կա քաղաքական մեծամասնություն իր դաշնակից ուժերով, և նրանք են բնականաբար որոշողը, թե ով պետք է լինի վարչապետը: Այդ դեպքում ինչու՞ եք տվայտվում, չէ՞ որ այդ ուժի անդամներից պետք է ընտրվի վարչապետ և կներկայացվի նա, ում հարմար կգտնեն…

 


Ձեր այդ քայլն ընդամենը պայքար է հողմաղացների դեմ և տվյալ դեպքում դուք ընդամենը , Դոն Կիխոտ եք կամ քաղաքական ինքնասպան…

 


Ուզու՞մ էիք պայքարել, այն ժամանակ պայքարեիք, ընդվզեիք, իսկ հիմա ձեր խոստացած պայքարի ինստիտուցիոնալ ճանապարհը մոռացած, փողոց եք դուրս եկել, պատրաստվում եք փողոցային պայքարի…Ի՞նչ է դա, դարձ ի շջանս յու՞ր, վերադրաձ հարազատ միջավա՞յր…Գնացքն արդեն շարժվել է ու դրեզինայով չեք հասնի…Անմիտ է, ժամանակավրեպ և ուշ…
Բնականաբար փորձված քաղաքական ուժերը ներողամտաբար ժպտում են ձախության մանկական հիվանդությամբ տառապողների գործողությունները տեսնելով…Մինչդեռ դա հեղինակազրկման սկիզբն է արդեն…Եվ Աստված ոչ անի այն տանի մարտի 1-ի դեժավյուի…