Պետք է հիշենք ոչ միայն մեր զոհված ընկերներին, այլև ողջ մնացածներին և ոչ միայն ապրիլյան ռազմական գործողություններին հերոսացածներին, այլև ողջ արցախյան հերոսամարտի մասնակիցներին և ոչ միայն անմիջական մասնակիցներին, այլև նրանց, ովքեր չեն կռվել, սակայն յուրովի ուղղակի կամ անուղղակի մասնակցություն են ունեցել պատերազմական գործողություններին....


Պետք է միահամուռ հիշենք ոչ միայն այս օրերին, այլև ամեն օր....
Պետք է ուղղակի հիշենք ու հարգենք նրանց ոչ միայն այս կամ այլ օրերին, այլ հիշենք ու հարգենք բոլորին մեր ամենօրյա աշխատանքով, առօրյայով, միմյանց նկատմամբ դրական վերաբերմունքով...


Իրապես կհարգենք Նրանց հիշատակը, եթե յուրաքանչյուր հայ փոխադարձաբար պատասխանատվություն կրի իր կողքինի համար...
Զինվորները ոչ միայն կռվի դաշտում են, զինվորները մեր շարքերում են, մեզնից յուրաքանչյուրը:

 

 Կարեն Վերանյան