Ֆեյսբուքյան օգտատեր Սոֆյա Հովսեփյանն իր էջում հրապարակել է Ապրիլյան քառօրյայի մասնակիցներից մեկին տրված պատվոգրի լուսանկարը և մակագրել․ «Սակայն այն է, որ զինվորը, ում տրվել է հետմահու պատվոգիրը, ողջ-առողջ է: Ի՞նչ է թաքնված այս պատվոգրի հետևում ...
Երեկ այս երիտասարդին՝ ով ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, կանչել են Կենտրոնի ոստիկանություն և տվել պատվոգիր...
Թվով 50 հոգու և ԲՈԼՈՐԻՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ, երբ բոլորն էլ ողջ են ...
Ո՞ւմ վերահսկողության տակ է սա. ՊՆ-ի, թե ՀԿ նախագահի ...
Սա էլ է խոսում մեդալների ու պատվոգրերի անարժեքության մասին, որ անգամ չեն ուսումնասիրում ո՞վ, ի՞նչ և ինչո՞ւ ...
Ապրող մարդուն հետմահու պատվոգիր շնորհել, կեցցե՛ք....!!!!»