Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը կընդլայնեն ռազմական համագործակցությունըՎրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ստորագրել են ռազմական ոլորտում փոխըմբռնման ու համագործակցության հուշագիր։ Այդ մասին հայտնում է Վրաստանի ՊՆ–ն։
Թուրքական Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ–ի նախարարների հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության, տարածաշրջանային և այլ հարցեր։
ՌԴ–Վրաստան հարաբերությունների հետագա սրումը'Արևմուտք–ՌԴ «սառը պատերազմ–2.0»–ի պայմաններում ստիպելու է Թբիլիսիին ավելի սերտ կապեր հաստատել տարածաշրջանում ՆԱՏՕ–ական թիվ մեկ երկրի'Թուրքիայի ու նրա «սատելիտ» Ադրբեջանի հետ։
Տարածաշրջանում էլ ավելի են հստակեցվում այն «կարմիր գծերը», որոնք մինչև ԱՄՆ–ՌԴ «սառը պատերազմը» այնքան էլ զգացնել չէին տալիս։ Հստակեցվում է տարածաշրջանային «բլոկային» սկզբունքը'ՆԱՏՕ–ի «հովանավորությամբ» ուրվագծվում է Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան ռազմական դաշինքը, որն ուղղված է լինելու ՌԴ–ին զսպելուն, իսկ Թուրքիա–Ադրբեջան մասով'սլաքն ուղղված է լինելու ՀՀ–ԼՂՀ–ի դեմ։ Մյուս կողմից ՌԴ–ն ուժեղացնելու է իր ռազմա–քաղաքական ներկայությունն Հարավային Կովկասում'Աբխազիա, Հարավային Օսիա և իհարկե Հայաստան։
Վրաստանի համար ՌԴ–ի հետ «բալանսը» պահելու համար անհրաժեշտ է հենվել այլ տարածաշրջանային խաղացողների վրա'ելնելով թուրք–ադրբեջանական տանդեմի տնտեսական մեծ ազդեցությունից Վրաստանի տնտեսության վրա, վրացիները ստիպված են ընդգրկվել Անկարա–Բաքու ռազմա–քաղաքական դաշինքի ուղեծրում, ինչն էլ ազդելու է հայ–վրացական հարաբերությունների վրա'ավելի լայն ՌԴ–ՀՀ–Վրաստան–ՀԱՊԿ–ՆԱՏՕ համատեքստից ելնելով։