2016 թվականի ապրիլ ամսվա այս պահին ադրբեջանական ուղղաթիռները արդեն պատրաստվում էին թռիչքի, սակայն ուղղաթիռի անձնակազմի մտքով էլ չէր կարող անցներ, որ օդ բարձրանալուն պես չեն կարողանալու կատարել իրենց առջև դրած խնդիրը և նույնիկ օդում նորմալ չդիրքավորված ընկնելու են...
2016 թվականի ապրիլ ամսվա այս պահին ադրբեջանական բանակի տանկիստները վերջին շտկումներն էին կատարում, որպեսզի հարձակման անցնեն ու նրանց մտքով էլ չէր կարող անցներ, որ հրամանի կատարման ընթացքում մեկը մյուսի հետևից խոցվելու են, նրանց մի մասն էլ Արցախ հասնելու փոխարեն շրջվելու էր և հետ փախնելու:
2016 թվականի ապրիլ ամսվա այս օրը թուրք ահաբեկիչները ընդունում էին հերթական թմրանյութի դոզան, որպեսզի ժամեր անց անցնեն հարձակման ու չէին էլ կարող մտածել, որ Թալիշում մեռնելուց հետո Ադրբեջանի իշխանությունը նույնիսկ իրենց մարմինները հետ չի ընդունելու:
Այս օրվա հենց այս պահին էր, որ Իլհամ Ալիևի հաշվարկներով նա պետք է զորքին դիմավորեր Արցախում ու պարգևներ հանձներ: Նա չէր էլ կարող մտածել, որ իր բանակի առջև դրված խնդիրները ձախողվելու են: