2016թ.-ի այս օրը ադրբեջանական բանակը հստակ առաջադրանք էր ստացել քաղաքական և ռազմական ղեկավարությունից՝ լուծել Արցախի հարցը, գրավել քաղաքներ և գյուղեր, և դա անել կայծակնային պատերազմի միջոցով, հանկարծակի լայնածավալ հարձակումով: Ադրբեջանական բանակը միանգամից գործի մեջ դրեց ծանր զինտեխնիկան , ինժինիրեական զրահապատ տեխնիկան, հրետանին, ռազմական ավիացիան, ինչպես նաև Թուրքիայից և Պակիստանից ժամանաց , բազմաթիվ ռազմական գործողություններում հաջողության հասած արնախում վարձկանների:


Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի վրա գրոհելիս շեշտադրումը դրել է թվաքանակի վրա: Այնքան շատ պետք է լինեին, որ հայկական կողմի դիրքեր հասնելու ժամանակ զոհերի թիվը չխանգարեր առաջխաղացմանը...
2016թ.-ի ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահին զեկուցում են, որ առաջադրանքը հաջողությամբ կատարում են, որ սկիզբը խոստումնալից է, սակայն դեռևս մամուլով չեն տալիս ոչ մի հաղորդագրություն, հույս ունեն, որ մինչև երեկոյան կգրավեն Մարտակերտը հարակից գյուղերով , կճեղքեն կենտրոնական ճակատը, ինչպես նաև հարավում նույնպես կգրավեն նախատեսված բնակավայերը: Սակայն, արդեն երեկոյան, երբ հայկական կողմն արդեն տիրապետում է իրավիճկին և դառնում իրավիճակ թելադրող, ադրբեջանական կողմը տարածում է առաջին պաշտոնական հաղորդագրությունը, որ իբրև Հայերը անցել են լայնածավալ հարձակման:
Ադրբեջանական բանակը, որը գործի էր դրել իր ողջ զինանոցը ու անցել հանկարծակի բացահայտ հարձակման, մի քանի ժամ հետո ձախողեց իր առջև դրած առաջադրանքի կատարումը:


Հայոց փառապանծ բանակի զինվորն ու սպան, մինչ իրենց թիկունքից օգնության կհասնեին հազարավոր կամավորներ, կարողացան նախ կանգնեցնել թշնամուն, այնուհետև ծանր կորուստներ հասցնելով հետ շպրտել դեպի ելման դիրքեր...
Այսպիսով, արդեն ապրիլի 3-ին, ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական բանակը ձախողել է ռազմական առաջադրանքը, մերձամարտերը դադարեցին և Ադրբեջանը գործի մեջ դրեց հեռահար հրետանին, որի կրակային դիրքերը գնտվում էին այնպիսի խոշոր բնակավայերերում, իչպիսին է օրինակ Թարթառը (Միբաշիր): Այստեղ ևս , ի պատիվ Հայոց բանակի պրոֆեսիոնալ հրետանավորների, գերճշգրիտ հարվածներով կրկին ոչնչացվեին թշնամու կրակային դիրքերը, որոնք կրակի տակ էին պահում մեր բնակավայրերը:


Ադրբեջանը գործադրում է վերջին ճիգերը և ապրիլի 4-ի գիշերը կրակում «Սմերչ» համազարկային ռեակտիվ կայանով: Տեսնելով, որ միևնույն է հաջողության չի հասնում, շտապում է իր իսկ նախաձեռնած պատերազմի համար խնդրել հրադադար, քանի որ սահմանի երկայնքով ողջ բնակավայրերի բնակիչները ոչ միայն խուճապահար փախնում էին ադրբեջանի խորքերը, այլև Ադրբեջանը տալիս էր անհավանական թվով մարդկային կորուստենր, ինչպես նաև կորցնում էր մեծ քանակաությամբ բավականին թանկարժեք ռազմական տեխնիկա, ինչպիսին օրինակ ռազմական ուղղաթիռ, ռազմամթերք և այլն...


Ի շնորհիվ բացառապես Հայոց Բանակի և Հայ ժողովուրդի, 2016թ.-ի այս օրը չդարձավ Հայոց պատմության մեջ մի նոր 1915թ... Փառք ու պատիվ ձեզ տղերք, որ ընկաք, բայց չքցեցիք ձեզ վստահված Հայրենիքի այդ հատվածը...