Ու ես այդպես էլ մինչև հիմա չկարողացա պատկերացնել, թե թշնամու փորձարու ահաբեկիչների դեմ մեր երիտասարդ ու նոր կյանք մտած տղերքը ինչպես մարտի բռնվեցին: Տղերքը, որոնցից շատերը աչքի չէին ընկնի ֆիզիկական տվյալներով իրար հետևից գետնին էին տապալում թշնամիների աժդահա ջանդակները... Երևի իրենք նույնպես կյանքում չեն պատկերացրել , որ նման օր կգա: Կգա այն օրը, երբ հայրենիքի խաղաղության համար պետք է մի քանի մետրի վրա թշնամու հետ մարտի բռնվեն ու այդ պահին ամբողջ երկրի ճակատագիրը մենակ իրենց ձեռքերում լինի:
Ես երկար ժամանակ նայել եմ զոհված տղերքի նկարներին, բոլորի դեմքի ամեն միլիմետրը փորձում էի անգիր անել: Նայել եմ նաև թշնամու զինվորների նկարները, որոնք իսկական մարդասպանի տեսք ունեին: Մեր պայծառ տղերքը դրանց հետ հավասար կռիվ են արել:
Երբ մենք բոլորս քնած էինք մեր հողի վրա արյուն էր թափվում: Հողը այնպես էր տաքացել, որ քիչ էր մնում մեջտեղից ճղվեր:
Թող սահմանին միշտ խաղաղ լինի, զենքերը միայն զորավարժարաններում կրակեն, մեզ այլևս հերոսներ պետք չեն, գոհ ենք: