Հայաստանում միտինգները, նստացույցերն ու հացադուլները դարձել են պարապ մարդու հանապազօրյա զբաղմունքի միջոց։

Նույն մարդիկ, թեմայից անկախ, բոլոր հանրահավաքներին կան, անգամ եթե այս հանրահավաքը գաղափարապես հակասում է նախորդին, միևնույնն է իրենք իրենց ներկայությունը ապահովում են։

Վերջին մասսայական, եթե 150 հոգին կարելի է մասսայական համարել, երթերին ու հավաքներին ոչ մի հստակ լոգիկա, ռազմավարություն չկար։

Ամբյոնից ելույթներ ու քաղաքային կոչեր մեեեեծ ռուպռի օգնությամբ։ Ըստ իս մենք շուտով կհասնենք նրան, որ կհնչի շեփորը ու հպարտությամբ կնշենք՝ լավագույն նորը, մոռացված հինն է և փառապանծ հայացքով կգնանք դեպ ունայնություն։