Ֆրանսիան պատրաստ է Մանբիջ զորք ուղարկել: Այս մասին հայտնի է դարձել Ռոժավայից Ֆրանսիա պատվիրակության այցից հետո, ովքեր հանդիպել են Ֆրանսիայի նախագահ Էմնուել Մակրոնին:


Արաբական, քրդական և քրիստոնեական պատվիրակությունը Սիրիայից հասել է Ֆրանսիա քննարկելու Աֆրինի և ընդհանրապես քրդաբնակ շրջանների հարցը: Ռոժավայի պատվիրակության մեջ են գտնվում TEV-DEM-ի համանախագահ Ասյա Աբդուլլահը, Աֆրինի գործադիր խորհուրդի համանախագահ Հեվին Ռեշիդը, SDF-ից Ռեդուր Ղալիլը, YPJ-ից Ներսին Աբդուլլահը, ինչպես նաև Ֆրանսիաում Ռոժավայի ներկայացուցիչ Ղալիդ Իսսանը:


Քրդական աղբյուրները հայտնում են, որ Ֆրանսիայի նախագահն անձամբ է ասել, Մանբիջ ֆրանսիական զորքի հնարավոր տեղափոխման մասին, որպես լրացուցիչ սատարող ուժ: