Կրկին մեծացել է լարվածությունը պաղեստինա-իսրայելական ճակատում։ Իսրայելական աղբյուրների համաձայն, մարտի 27-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք են ներթափանցել զինված արաբներ, որոնք ձերբակալվել են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորականների կողմից։

 

Ի պատասխան, երկրի զինված ուժերը այսօր հրետանային հարվածներ են հասցրել Գազայի հատվածին, առժամանակ փակելով պետական սահմանը Գազայի հատվածից։ Արդյունքում մարտի 30-ին պաղեստինցի արաբները նախատեսում են Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին անցկացնել զանգվածային ցույց, ինչն ըստ իսրայելական աղբյուրների, կարող է հանգեցնել ռազմական բախումների պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև։ Ի պատասխան, Իսրայելի պաշտպանության բանակը բերվել է համապատասխան մարտական պատրաստվածության։