Բաղադրիչներ
- խմորիչ - 16 գ
- ալյուր - 1.6 կգ
- շաքարավազ - 156 գ
- ջուր - 45 մլ
- կաթ - 455 մլ
- ձու - 4 հատ
- ձվի դեղնուց - 8 հատ
- աղ - 1 պտղունց
- վանիլին - 1 պտղունց
- նարինջ - 1 հատ (կեղև)
- կիտրոն - 1 հատ (կեղև)
- ռոմ - 30 մլ
- կարագ - 113 գ
- բուսայուղ - 100 մլ
Պատրաստման եղանակը
16 գր խմորիչը, 45 մլ ջուրը, 12 գ շաքարավազն ու 12 գ ալյուրը լցնում ենք ամանի մեջ, լավ խառնում և թողնում 20-25 րոպե, որ հասունանա: Ժամանակը լրանալուն պես ավելացնում ենք 540 գ ալյուրն ու 455 մլ կաթը և զանգվածը լավ խառնում: Խմորը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով թողնում տաք տեղում:
Այս ընթացքում 3 ձուն, ձվի դեղնուցները, 140 գ շաքարավազը լավ հարում ենք, լցնում նախորդ զանգվածը և թիակով խառնում: Լավ խառնելուց հետո ավելացնում ենք աղը, վանիլինը, նարնջի և կիտրոնի քերած կեղևը, հալեցրած կարագը, բուսայուղը, ռոմը և կրկին լավ խառնում:
Զանգվածի մեջ կամաց-կամաց ավելացնում ենք մնացած ալյուրն ու ձեռքերով խմոր հունցում:
Ծածկում ենք սրբիչով և 2 ժամով հանգիստ թողնում:
Կուլիչի համար նախատեսված ձևամանները կարագապատում ենք և յուղաթուղթ փռում: Խմորը 3 մասերի ենք բաժանում և մի փոքր էլ առանձնացնում զարդարանքի համար: Խմորը լցնում ենք ձևամանների մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:
Մնացած խմորով զարդարանք ենք պատրաստում, ամրացնում կուլիչին և վրան ձու քսում:
Կուլիչները 10 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցը, որից հետո թխում ենք 50 րոպե 160 աստիճանում:

Զատիկին սովորաբար հենց այսպիսի Կուլիչ են պատրաստում։