Բեռլինում ավարտվել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը։ Մրցաշարի հաղթող է դարձել Ֆաբիանո Կարուանան, ով և կմրցակցի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։
Բեռլինում ավարտված մրցաշարից հետո իր ազերի երկրպագուներին է դիմել և իր facebook-յան էջում գրառում է կատարել ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովը, ով, հավաքելով 8 միավոր, ՌԴ-ն ներկայացնող Սերգեյ Կարյակինի հետ կիսեց 2-3 տեղերը, բավական ուշագրավ բացահայտումներ է արել․ «Ես չեմ դժգոհում։ Ընդամենը ինձ լսեք։ Ես ձեզ լսում էի, չնայած շատ սուղ ժամանակ ունեի։ Չնայած ես ադրբեջանցի եմ, բայց ոմանցից նկատում էի, որ պաշտպանում էին իտալացուն (Ֆաբիանո Կարուանան ազգությամբ իտալացի է) կամ հային (նկատի ունի Լևոն Արոնյանին)»,- դժգոհել է Մամեդյարովը։
Ազերի շախմատիստի այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է, թե ինչ մակարդակի վրա է գտնվում հայատյացությունն Ադրբեջանում։