Փաստաբան Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ խիստ անփառունակ կերպով ավարտվեց Կենտրոնական բանկի հարուցած հայցով մոտ մեկ տարի ընթացքող քաղաքացիական դատավարությունը։ Պետական էս կարևորագույն մարմիններից մեկը, որը պետք է որ ունենար մեր պետության լավագույն իրավաբանական թիմը, մոտ մի տարի առաջ հայց էր ներկայացրել մեր վստահորդի դեմ, բռնվեք, ի սկզբանե Կենտրոնական բանկի ապրանքային նշանի բարի համբավի արատավորման հիմքով։
Հետո, երբ արդեն շատ նեղեցինք, դա վերափոխեցին Կենտրոնական բանկի բարի համբավի արատավորման հայցի։ Բայց դա դեռ ամբողջը չի։ Մի տարուց հետո նոր եկել էին ու հայտարարում էին, որ իրենք ապացույց չունեն ու դատարանից պահանջում էին ապացույց ձեռք բերել իրենց բառերով «ֆեյսբուք» սոցցանցից հարցում կատարելու միջոցով»։
Չասած Տիգրանին՝ դեռ լավ ա չէին միջնորդում Ցուկերբերգին վկա կանչել։ Հետո, երբ դա էլ ահագին զվարճություն առաջացրեց, սկսեցին պահանջել հարցում անել «ֆեյսբուք» սոցցանցի Իռլանդիայում գտնվող գրասենյակին" ու տենց էլ չհասկացանք ինչ տվյալներ պետք է հայցեր դատավորը ու ինչի համար։ Փոքր ժամանակ մի հեքիաթ գիտեի, որը կոչվում էր «Գնա այնտեղ, չգիտեմ՝ որտեղ, բեր մի բան, չգիտեմ՝ ինչ բան»։
Լրիվ էդ վիճակում էինք հայտնվել մենք ու դատավորը։ Քիչ ա չգիտեին, որ Կենտրոնական բանկի բարի համբավի արատավորման հիմքով էլ չեն կարող հայց ներկայացնել, մի բան էլ բարոյական վնասի փոխհատուցում էին պահանջում՝ երևի մտածելով, թե ԿԲ-ի շենքն իր ողջ երկաթբետոնե կառուցվածքով մեծ տառապանքներ ու վիշտ էր կրել էդ մեր վստահորդին վերագրած գործողությունների արդյունքում։ Վերջում էլ, երբ դատարանը միջնորդությունը չբավարարեց, ելան հայտարարեցին, որ հայցից հրաժարվում են, քանի որ այլ կերպ իրենց հայցը հիմնավորող ապացույց ձեռք բերելու հնարավորություն չունեն։ Հիմա մտածում եմ՝ ԿԲ-ի իրավաբանական թիմն ինչքան աշխատավարձ ա ստանում հարկատուներիս հաշվին նման հայցերով մեր, ԿԲ-ի ու դատարանների ռեսուրսը մեկ տարի շարունակ սպառելու համար»։
Հավելենք, որ վերը նշված թեմային ԼՈւՐԵՐ.com-ը բազմիցս անդրադարձել է:
Մեր հրապարակումներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ, ԱՅՍՏԵՂ և ԱՅՍՏԵՂ: