1-ին աչք․

Դուք շատ խիզախ և ուժեղ մարդ եք։ Դուք կարող եք դնել ձեր կյանքը վտանգի տակ, որպեսզի պաշտպանեք նրանց, ում սիրում եք։ Մարդիկ միշտ զգում են իրենց անվտանգ և պաշտպանված, երբ դուք իրենց կողքին եք։ Նրանցից շատերը ձեզ միշտ կհարգեն, սակայն զգույշ եղեք, քանի որ նրանցից ոմանք հնարավոր է՝ ուզեն օգտագործել ձեր բարի սիրտը։

2-րդ աչք․

Դուք խելացի մարդ եք։ Դուք նախընտրում եք շատ ժամանակ ծախսեք գիրք կարդալու վրա, քան զբոսնելու անհետաքրքիր մարդկանց հետ։ Դուք շատ բաներ եք նկատում, սակայն հիմնականում լռում եք։ Մարդիկ կարող են չհասկանալ ձեր լռությունը և մտածել, որ դուք ոչինչ չեք հասկանում։ Մի հուսահատվեք այն բանի համար, որ ձեզ սխալ են հասկանում։ Միշտ կգտնվի այն մարդը, ով պարզ կհասկանա ձեզ և կկիսվի իր մտքերով և զգացմունքներով ձեզ հետ։

3-րդ աչք․

Դուք շատ զգայուն մարդ եք։ Դուք ունեք շատ բարիացակամ, ազնիվ, մաքուր հոգի։ Դուք այնքան մաքուր և զգայուն եք, որ մարդիկ վախենում են ձեզ պատահական նեղացնել։ Դուք տածում եք ձեր սերը ամենուր։ Մարդիկ միշտ կարող են վստահել ձեզ։ Դուք հրեշտակ եք, ով չի կարողանում անգամ պատկերացնել, որ մարդիկ կարող են լինել կոպիտ, անարդար և «կեղտոտ»։ Ձեր աուրան պաշտպանված է, սակայն համենայնդեպս զգույշ եղեք։