Մեծ Բրիտանիային հաջողվեց ԵՄ երկրներին համոզել արտաքսել ռուս դիվանագետներին: Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Դանիան, Նիդեռլանդերը, Էստոնիան ու ԵՄ մի շարք այլ երկրներ արդեն համապատասխան որոշում են կայացրել, գործընթացին միացել են նաև ԱՄՆ-ն ու Կանադան:
Սերգեյ Սկրիպալի ու նրա դստերը թունավորումը, կարծես, պատրվակ դարձավ, որպեսզի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին նաև զուտ քաղաքական ռեպրեսիաները գումարվեն: Մոտավորապես նույն սցենարով 1914-ին Ֆրանց Ֆերդինանտի սպանությունը Առաջին աշխարհամարտի մեկնարկի սկիզբ դարձավ:
Հետաքրքիր զարգացումներ են սպասվում աշխարհում, իսկ դուք դրել ցիրկի տնօրենի՝ տատուս թվի վիդեոն եք քննարկում։