Եթե ոստիկանության աշխատողի պահվածքը ձեզ բավարար է ամբողջ երկրի բնակչությանը թուրք անվանելու ու թուրքը այս պարագայում շատ դաժան վիրավորանք համարելու, ուրեմն՝ մի վատ նորություն ունեմ ձեզ համար․ դուք բոլորդ թուրք եք, հա ու ավելի շատ թուրք եք, քան արցախցիները։ Հիշեք, թե Երևանի կենտրոնում որոշ ոստիկաններ ինչեր են արել քաղաքացիների, հիշեք Հայաստանի տարբեր մարզերում տեղի ունեցած ամենատարբեր դաժան հանցանքները, որոնց մեջ թաթախված են եղել տարբեր կալիբրի ոստիկաններ։ Հիշեցի՞ք։ Հիմա, ուրեմն, մենք բոլորս ձեր ասած թուրքն ենք, բոլորս առանց բացառության։
Կոնկրետ խնդիրը աչքաթող եք արել, սկսել եք նույն դուդուկը նվագել, որը ամեն անգամ նվագում եք Արցախի հետ կապված հարցի շուրջ։ Դե իհարկե, թուրքից հետո գալիս է ամենատարածված արտահայտությունը՝ մենք սրանց համա՞ր ենք գնում սահման։ Չէ, իմ թուրք բարեկամ, ո՛չ սրանց, ո՛չ էլ դրանց համար չես գնում, գնում ես զուտ նրա համար, որովհետև Արցախի սահմանը ադրբեջանցին, երբ հատի հաջորդ կանգառը քո թրքացած Երևանն է լինելու։
Մարդը կոնկրետ կառույցին վերաբերող խնդիր է ներկայացրել, որը ենթակա է լուրջ պարզաբանման։ Եթե նման դեպք եղել է, ապա բոլոր մասնակիցները պետք է լուրջ պատասխանատվության ենթարկվեն, քանի որ Արցախում մարդ պետք է առավել քան ապահով զգա իրեն։