Ես իհարկե գիտեմ, որ ֆեյսբուկում քննադատական քոմենթ գրողները «մեծ» մասամբ աշխարհի «ամենաադեկվատ» ու «տեղեկացված» մարդիկ են ու դրա համար սա գրում եմ չտեղեկացվածների համար:
Ստենդ ապ ժանրը մենք չենք հորինել, ռուսներն էլ չեն հորինել, նույնիսկ անգլիացիները չեն հորինել: Այն ձևավորվել է նախորդ դարի 40-ական թվականներին ԱՄՆ-ում ու մեծ տարածում գտել արդեն 70-ական թվականներին աշխարհով մեկ:
Երեկոյան շոուները մենք չենք հորինել, Ուրգանտն ու շատ տարիներ առաջ Իգոր Ուգոլնիկովն էլ չեն հորինել, ու նույնիսկ անգլիացիներն էլ չեն հորինել: Աշխարհի ամենահին երեկոյան շոուն ստեզծվել է 1954 թ. ԱՄՆ-ի NBC հեռուստաալիքում և հեռարձակվում է մինչև օրս, 60 տարիների ընթացքում փոխելով մոտ 7 հաղորդավար: 80-ականներին ԱՄՆ-ի ու Եվրոպայի արդեն գրեթե բոլոր հեռուստաալիքները հեռարձակում էին իրենց երեկոյան շոուները: Դա լուրերի թողարկումների պես մի բան է դառել, բոլոր ալիքներն էլ ունեն:
Հայաստանում տարբեր տարիների երեկոյան շոուներ վարել են՝ Ռոբերտ Մավիսակալյանը, Հակոբ Ռուբինյանը, Գրիշա Աղախանյանը, Մարկ Սաղաթելյանը, Արթուր Հակոբյանը, Հովհաննես Ազոյանը, Արտյոմ Մարկոսյանը և Արմեն Վարդանյանը, Արա Կազարյանը և այլոք:
Հիմա եթե դուք էս պահին տեսնում եք հայկական 2 հեռուստաալիքում նման ժանրի ծրագիր ու բանավիճում թե ո՞վ է հորինել, ապա դա անիմաստ զբաղմունք է: Կարդացեք վերևի պարբերությունները, թուլացեք ու փորձեք հաճույք ստանալ բոլոր ծրագրերից:
Ի վերջո առողջ մրցակցությունը զարգացման միակ շարժիչ ուժն է:
Հ.Գ. կամ P.S.
Ի դեպ շաբաթ երեկոյան Հայաստանի մոտ 54%-ը դիտել է «Երեկոյան Ազոյան» ու «Ստենդ Ապ» ծրագրերը, որոնք վարկանիշային լավագույն տասնյակի առաջատարներն են: Լավ եղեք ու ավելի ճիշտ կլինի աշխատեք, ոչ թե ստեղնաշարը քրքրեք: