ԼՂՀ ոստիկանությունը կամ նրա որոշ աշխատակիցներ, անկախ Արցախ այցելած քաղաքացու-մարդու գնահատման՝ իրենց ներկայացրած ավանդույթային, ճաշակային ու «արտակարգ իրավիճակային» փաստարկներից, պետք է ֆիքսեն, որ տեղեկատվական հասարակության մեր դարաշրջանում իրենց նման մոտեցումներով զերոյացնում են հարյուրավոր-հազարավոր մարդկանց աշխատանքը ուղղված Արցախի ադեկվատ իմիջի ու ՀՀ-Արցախ սոցիալական կապերի էլ ավելի խորացմանը:
Քաղաքացու տեսքը, գույնը, ծամոն ծամելու պրոյեկցիան կամ այդ տեսքով պայմանավորված ստերետիպային պատկերացումները չեն կարող օրինական հիմք հանդիսանալ նրա նկատմամբ ինչ-որ «խտրական վերաբերմունքի» համար հատկապես օրինապահների կողմից:
Իսկ եթե վաղը ասենք 1000 հոգի կանաչ մազերով որոշեն գան Արցախ որպես տուրիստ կամ ուղղակի, ի՞նչ եք անելու....
Մի քանդեք այն, ինչ դժվարությամբ է կառուցվում