Չնայած Իրանն այսօր, կարծես, ակտիվացնում է արտաքին քաղաքականությունը միաժամանակ տարբեր ուղղություններում, Հարավային Կովկասում սակայն իրանական նախաձեռնողականությունն ավելի շատ Հայաստանին է կողմնորոշված:
Իրանն այսօր գտնվում է մի կողմից ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեջ, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի մեր երկիրը, մյուս կողմից Ադրբեջանի հետ՝ երկաթուղու կառուցման գործընթացնում: Սակայն, եթե Իրան-ԵԱՏՄ տնտեսական գոտու ստեղծման հարում ներդրումներն ու իրականացումն ավելի շատ իրանական կողմինն են, ապա Ադրբեջանի հետ երկաթուղու կառուցմա ողջ ֆինանսական պարտականությունները կրում է Ադրբեջանը:
Սա, թերևս ամենաակնհայտ բացատրությունն այն է, որ Հայաստանն այս տարածաշրջանում մնում է Իրանի համար կանխատեսելի ու վստահելի միակ գործընկերը: