Ճակատագիրը հաճախ մարդկանց հետ չարաճճի խաղեր է խաղում։ Մի անգամ՝ 2000 թվականին, Սյուեն որոշում է շրջագայել երկրով, միևնույն ժամանակ որոշում է շրջագայել նաև Յեն։
Ցնդաո քաղաքում երկուսն էլ իրարից անկախ լուսանկարվել են տեղի ամենահայտնի քանդակի մոտ, քանի որ նրանք տեղյակ չէին միմյանց գոյության մասին։
11 տարի անց Սյուեն և Յեն հանդիպում են, սիրահարվում, ամուսնանում, երկվորյակ երեխաներ ունենում։ Մի օր Յեն որոշում է նայել Սյուեյի հին նկարները և դրանցից մեկում հանկարծ հայտնաբերում է ինքն իրեն։