Այսօր ահագին քննարկվեց Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ նկարահանված այս տուրիստական տեսահոլովակը, որում ներգրավված են Ռուսաստանում սիրված հայազգի մի շարք դեմքեր և Ջիգարխանյանը։ Խոսելով այն մասին, թե որքանով է այս աշխատանքը հաջողված նախ և առաջ պետք է հստակ գիտակցել թե ում համար է այն նկարահանվել։ Գաղտնիք չէ, որ ողջ տուրիստական աշխարհը որսում է ռուս տուրիստին մի շարք պատճառներով (առաջնային եմ իհարկե շուկայի ծավալն ու ռուսի ծախսող բնավորությունը)։


Հունաստան, Եգիպտոս, Թուրքիա, Թայլանդ, Վիետնամ... Բոլոր այս երկրների տուրիզմի վրա հսկայական է ռուսի ազդեցությունը ու դա է պատճառը որ ամեն տեղ ամեն ինչ գրում են ռուսերեն։ Հիմա, եթե իրատեսական գտնվենք, ապա կընդունենք, որ ծով չունենալու հանգամանքը ահագին գցում է մեր մրցունակությունը այս ոլորտում։ Իհարկե մենք ունենք հարուստ պատմություն, համով սնունդ և այլն, բայց ծովը շատ մեծ գործոն է ամեն դեպքում։ Ի՞նչ անել, որ ռուսը գա մեզ մոտ։ Քայլերից մեկը այ այսպիսի տեսահոլովակն է, որում սիրված դեմքեր ասում են արի մեր հայրենիք։ Պե՞տք էին արդյոք անգլերեն սուբտիտրեր՝ իհարկե ոչ, քանի որ նպատակը հենց ռուս տուրիստին ինդիվիդուալ դիմելն է։ Այստեղ հենց իրեն ես ասում, միայն իրեն, սպասում ես ու խոսք տալիս, որ հավանելու է։ Իսկ եթե անգլերեն էլ գրես կստացվի որ դիմում ես բոլորին ու դեռ մեծ հարց է թե անգլախոս պոտենցիալ տուրիստի համար նույն Գալուստյանի դեմքը որքանով է հաճելի։ Այնտեղից բան չէինք ստանա իսկ բուն հսկայական սեգմենտին հաստատ կվնասեինք՝ թուլացնելով ազդեցության էֆֆեկտը։ Մի խոսքով, համարում եմ, որ տեսահոլովակը 100% կատարել է իր առջև դրված նպատակը։ Բրավո՛, Արթուր Ջանիբեկյան, բրավո և շնորհակալություն։