Վարուժան Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի գործընկերներ, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, լրատվամիջոցներ...

Սահմանամերձ Նոյեմբերյան տարածաշրջանի դեղատները և մասնավոր բուժ. հաստատությունները իրենց դժգոհությունն են հայտնում Առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգի պարտադրված ներդրման համար:
Նշված համակարգի ներդրումը պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ, որոնք հասու չեն անհատ ձեռներեցներին:
Դրանք են՝ վերջին սերնդի գերհզոր համակարգչային տեխնիկա, գերարագ ինտերնետային կապ, օժանադակ աշխատատեղի ստեղծում (օպերտոր), ծառայության համար անհրաժեշտ նորանոր պարտադիր վճարներ:
Տարածաշրջանում գործող բիզնեսները այս պահին փորձում են լուծել գոնե օրվա հացի խնդիրը: Եվս մեկ նման բեռի ավելացումը կբերի նրանցից շատերի փակմանը: Գործունեությունը իրականացնում ենք մի տարածաշրջանում, որտեղ բնակչության զգալի մասը կենսաթոշակային տարիքի են և միայնակ: Նրանցից շատերը իրենց կարիքները հոգում են ուրիշների օժանդակությամբ:
Մյուս կողմից ավելանում է արտագաղթը, որոնց հիմնական մասը կազմում են երիտասարդները և վճարունակ խավը:
Քանի որ նշված խնդիրները առանց այդ էլ խաթարում են տնտեսվարողների գործունեությունը, ուստի վերոնշյալ ծրագրի պարտադիր ներդրումը կբերի տնտեսվարող սուբյեկտների մեծ մասի գործունեության դադարեցմանը: Սա էլ իր հերթին կհանգեցնի աշխատատեղերի կրճատմանը և նոր արտագհաղթի:

 

Ուզում եմ հավելել, որ պատրաստ ենք քննարկման շահագրգիռ բոլոր կողմերի հետ և օրենքով հասու բոլոր միջոցներով պետք է պայքարենք, որպեսզի մարդկանց օրվա հացը չկտրվի...»